Ո՞վ է ղեկավարում Սուդանն ու որտե՞ղ է գտնվում պաշտոնանկ արված նախագահը
![]() Առաջիկա երկու տարիների ընթացքում Սուդանում նախագահական ընտրությունները չեն անցկացվի, ինչն արդեն հանգեցրել է Վաշինգթոնի քննադատությանը: Սուդանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ռազմական հեղաշրջումից հետո իշխանության ղեկին կանգնած զինվորական խորհուրդը ղեկավարում է պաշտպանության նախարար Ավադ Մուհամեդ Ահմեդ իբն Աուֆը: Հենց նա էր վերջին մի քանի տարիների ընթացքում զբաղեցնում երկրի փոխնախագահի պաշտոնը, և նախօրեին հայտարարել էր նախագահ Օմար ալ-Բաշիրի հեռացման մասին, հաղորդում է Reuters-ը: 2000-ականներին Աուֆը ղեկավարում էր ռազմական հետախուզությունը, այնուհետև՝ Սուդանի գլխավոր շտաբը: 2007 թվականին Աուֆն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Վաշինգթոնը դժգոհ էր նրանից Իրանի հետ հաստատած լավ հարաբերությունների համար: Դրանից բացի, գեներալը կասկածվում էր Հյուսիսային Դարֆուրում տեղի ունեցած հակամարտության ժամանակ խաղաղ բնակիչներին դաժանորեն սպանելու հրաման տալուց մեջ: Reuters-ը նաև տեղեկացնում է, որ 30 տարի Սուդանը ղեկավարած նախագահ Ալ-Բաշիրի ճակատագիրը դեռևս հայտնի չէ: Զինվորականները պնդում են, որ պաշտոնանակ արված նախագահը գտնվում է անվտանգ վայրում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
