Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ծառուկյանի այլ ընկերություններում ևս ստուգումներ են սկսվել. «Հրապարակ»

343
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 09:30
Ծառուկյանի այլ ընկերություններում ևս ստուգումներ են սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։ Մասնավորապես, ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» և «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։

«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության և այդ ստուգումների միջև»:

Մանրամասները՝ թերթի համարում: