Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ջուլիան Ասանժը ձերբակալվել է

2583
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 14:20
Ջուլիան Ասանժը ձերբակալվել է

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Բրիտանացի իրավապահները հայտնել են, որ երբ Էկվադորի իշխանությունները հրաժարվել են նրան քաղաքական ապաստան տրամադրել, Ասանժը ձերբակալվել է: Ձերբակալության պատճառը նրա կողմից 2012-ին գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմի խախտումն է:

Հիշեցնենք՝ շվեդական դատախազությունը բռնաբարության մեղադրանք էր առաջադրել Ասանժին: Վերջինը, սակայն, հերքել էր մեղադրանքը՝ պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառն ԱՄՆ Պետդեպի գաղտնի նամակագրության հրապարակումն էր: