Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իշխանությունը Սամվել Ալեքսանյանի հետ կրկին գործարքի է գնացել. «168 ժամ»

295
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 09:30
Իշխանությունը Սամվել Ալեքսանյանի հետ կրկին գործարքի է գնացել. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետության հաշվին լուրջ փողեր է վաստակում, և տարածքը, որը համարվում է նրա տիկնոջ սեփականությունը, փաստորեն, տարիներ շարունակ տասնյակ-միլիոններ աշխատել է՝ ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանության օրոք:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին մեկիկ-մեկիկ հաշվում էր պետության վատնած փողերը, այսօր իշխանության ղեկավարի դիրքից հանդուրժողաբար է մոտենում մեկ անձից գնում կատարելու միջոցով Սամվել Ալեքսանյան-ՊԵԿ գործարքին:

Արշակունյաց 127/21 հասցեում գործող ավտոմեքենաների մասնագիտացված ՊԵԿ մաքսատունը, ուր երեկ աշխատանքային այց էր կատարել Նիկոլ Փաշինյանը, իրականում Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է համարվում: Եվ 4561 քմ մակերես ունեցող տարածքը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վարձակալում է Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից:

Իսկ ուշագրավն այն է, որ ներկայիս իշխանությունը, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում այդքան սուր քննադատում էր նախկին իշխանությանը՝ նույն Սամվել Ալեքսանյանին մենաշնորհներ տալու համար, այսօր ինքն է նույն գործարարին խրախուսում, նրա հետ անշարժ գույքի գործարք էկատարել՝ առանց մրցույթի հայտարարման՝ մեկ անձից գնում կատարելու միջոցով:

Ավելին, վարձակալության պայմանագիրը, որ կնքվում է հենց գործարարի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի հետ՝ որպես պետության հետ երկարաժամկետ գործարք՝ միևնույն անձի հետ, այլևս չի դիտարկվում կոռուպցիոն ռիսկ, և այս գործարքի հիմքերով այլևս քննարկման ենթակա չէ բյուջետային անարդյունավետ ծախսի թեման»:

Մանրամասները՝ թերթի համարում: