Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

«Այո, դատական համակարգում կոռուպցիա կա». Արտակ Զեյնալյան

327
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 15:30
«Այո, դատական համակարգում կոռուպցիա կա». Արտակ Զեյնալյան

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Վերջինն անդրադարձել է դատական համակարգում կոռուպցիայի դեմ տարվող աշխատանքներին: «Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայնդեպս այդպիսի ընկալում և տպավորություն կա: Դրա մասին են խոսում նաև այն բացահայտումները, ձերբակալությունները կոռուպցիայի կասկածանքով, որ տեղի են ունենում հիմա: Այդպիսի երևույթ կա և դա պետք է արմատախիլ արվի և իհարկե պետք է վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, բավարար վաստակ և նաև համարժեք կենսաթոոշակ»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծեց Արտակ Զեյնալյանը: