Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Գյուղացին չի մոռացել, թե ինչպես էր «Սպայկան» փակել իր մուտքը ռուսական շուկաներ

3104
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 20:40
Գյուղացին չի մոռացել, թե ինչպես էր «Սպայկան» փակել իր մուտքը ռուսական շուկաներ

«Սպայկա»-ի տնօրենի ձերբակալությունն իրարանցում առաջացրեց, որին մասնակցում էին հիմնականում ընկերության աշխատակիցները, ինչը հանրության լայն շրջանակների աջակցությունը չստացավ ո´չ փողոցային պայքարում, ո´չ՝ համացանցում: Ասում են՝ հանրությունը չի մոռացել «Սպայկա» ընկերության կողմից տարիներ շարունակ հայ գյուղացիներին «բլոկադայի» ենթարկելու գործողությունները: Համաձայն շրջանառվող լուրերի, գյուղացիները և տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները հիշեցնում են «Սպայկա»-ին ու նրա աշխատակիցներին, թե ինչպես «Սպայկան» հատուկ համաձայնության էր գալիս Կրասնոդար, Մինվոդի, Պյատեգորսկ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքների շուկաների տերերի հետ և ստիպում, որ վերջիններն ընդունեն ու վաճառեն միայն իր ներկրած ապրանքը: Ասում են նաև, որ վերջին տարիներին հազարավոր հայ գյուղացիներ և արտահանողներ, օրերով, ամիսներով չկարողանալով իրացնել իրենց ապրանքը, դրանք թափում էին ճանապարհներին և պարտքեր ու վարկեր կուտակած ձեռնունայն վերադառնում Հայաստան: