Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանը կընդունի ձնամարտի Եվրոպայի առաջնություն

386
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 16:10
Հայաստանը կընդունի ձնամարտի Եվրոպայի առաջնություն

Ապրիլի 5-ից 7-ը ձնամարտի Հայաստանի հավաքականը Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում մասնակցեց ձնամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որի շրջանակներում մրցեց մի շարք եվրոպական երկրների թիմերի հետ։ Ֆինլանդիայում Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան ստորագրել է
համագործակցության հուշագրեր՝ Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ։ Այս պահին ֆեդերացիան ունի նախնական պայմանավորվածություն առ այն, որ ձնամարտի Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում։