Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

2428
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 14:45
Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ղազախստանի ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին, փոխանցում է РИА «Новости»-ն:

Հիշեցնենք՝ Նուրսուլթան Նազարբաևը երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել մարտի 19-ին: Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ, 65-ամյա Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները: