«Թող հանգիստ նստեն տեղները». Նիկոլ Փաշինյան
![]() Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Սպայկա»-ի շուրջ ծավալվող իրադարձություններին: «Իմ վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ և հարկային մարմիներն անընդհատ ինձ ահազանգել են, ասել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ հարկային: Եվ ես բոլորին ասել եմ, ոնց որ օրենքով նախատեսված կարգն է հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային, արտահանման պրոցեսը և այլն, չխաթարվի: Եվ բնականաբար, իմ այս հրահանգն ընկել է որոշ մարդկանց ականջը և նրանք սրանից առիթավորվել են և սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով։ Քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարո՞ղ գործը հետաքննել»,- խնդիրը ներկայացրեց վարչապետը: Անդրադառնալով հարկատուներին և Հայաստանում ներդրողներին՝ Փաշինյանը նշեց. «Բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարել և սպառնում են, որ կփակեն աշխատատեղերը: Այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել: Վե՛րջ, իրանց կողքով անցնել չի կարելի, իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն, ո՛չ, չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
