«Մի քանի պետական պաշտոնյաներ, հեղափոխությունից առաջ, շատ խոշոր պետական գումար են կորցրել». Արտակ Գալստյան
![]() Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ժողովուրդը հեղափոխություն կատարեց... Մի քանի՝ շատ խոշոր պետական պաշտոնյաներ, հեղափոխությունից առաջ, Երևանում, շատ խոշոր պետական գումար են կորցրել: Ընդ որում այն կորցրել են հենց ոստիկանության և ԱԱԾ-ի շենքերի տեղակայման վայրերի կողքին: Ի՞նչն է հետաքրքիր: Փողը կորցրել են Երևանում, բայց մի մասը հայտնաբերել են Գերմանիայում՝ կոնֆետի գործարանի տեսքով, մյուս մասը՝ հյուրանոցների, հիվանդանոցների տեսքով Ֆրանսիայում, իսկ հիմնական մասը՝ Շվեցարական և օֆշորային բանկերում: Պարզվել է նաև, որ շվեցարական և օֆշորային բանկերում հաշիվները բացվել են, խոշոր պաշտոնյաների կողմից առավել խոշոր պետական գումարները կորցնելուց մի քանի օր առաջ: Ուշագրավը հետևյալն է՝ բոլորը գիտեն՝ ովքեր են կորցրել, երբ են կորցրել, որտեղ են գումարները, թելերը որտեղ են տանում, ասեմ ավելին՝ գիտի նաև ժողովուրդը: Ստացվում է, որ ամեն ինչ գիտենք, բայց ապացուցել չենք կարողանում: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք: Կարծես թե ժողովուրդը հեղափոխություն կատարեց, որ երկիրը մաքրի նախկին տականքից և վերադարձնի խոշոր պաշտոնյաների կորցրած, առավել խոշոր չափի պետական գումարները: Եթե այլ պատճառ էլ է եղել, խնդրում եմ ասեք, ես ոնց որ թե չեմ հիշում»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
