Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Լոռի»-ն երեք նորեկ ունի

370
Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 17:15
«Լոռի»-ն երեք նորեկ ունի

«Լոռի»-ն երեք նորեկ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ուգանդացի եզրային պաշտպան Ալեքս Կակուբայի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էշտորիլ»-ում և «Ֆեյրենսե»-ում։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկարցել է Հունաստանի Սուպեր լիգայի «ՊԱՍ Յանինա» թիմում: Ուգանդայի ազգային հավաքականում Կակուբան մասնակցել է 3 հանդիպման:

Ակումբը պայմանագիր է ստորագրել նաև նիգերիացի կենտրոնական կիսապաշտպան Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմայի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա վարձակալության հիմունքներով: Ուֆուոմայի հետ համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ավարտը: Դեյվիդը մինչև «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել նիգերիական «P Sports Academy» ակումբում:

«Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել նաև նիգերիացի հարձակվող Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի հետ: 20-ամյա ֆուտբոլիստը Վանաձորյան թիմում հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Նվանին «Նասարավա Յունայթեդ» ակումբի կազմում հանդես է եկել Նիգերիայի Պրեմիեր լիգայում: Իկեչուկվուն Նիգերիայի Մ23 հավաքականի թեկնածու է: