Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
![]() Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Այդ շրջանակներում Գեղարունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։ Մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչ։ Ոստիկանության ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել նաև բերման ենթարկվածներին պատկանող երկու մեքենաները դրանցիցի մեկի կցորդիչ հանդիսացող մոտորանավակը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցության կայացած խորհրդակցության ժամանակ մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի կողմից հանձնարարվել էր ապօրինի ձկնորսությունը թույլ չտալու, կանխելու նպատակով ուժեղացնել հսկողությունը, ինչպես նաև կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին բացահայտելու նպատակով։ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
