Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունում մեդալներ չնվաճեցին
![]() Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 8 շախմատիստ։ Մեր շախմատիստները մեդալներ չնվաճեցին, թեև Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մոտ էին առաջատարներին։ Այսօր կայացած 11-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 4 հաղթանակ, 3 պարտիա ոչ-ոքի ավարտեցին և 1 պարտություն կրեցին։ Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տոնեցին, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն կրեց։ Այսպիսով, հայ շախմատիսներից լավագույն արդյունքը գրանցել է Սերգեյ Մովսեսյանը, ով զբաղեցրել է 8-րդ տեղը։ Մեր մյուս շախմատիստների արդյունքները՝ 8-րդ տեղ՝ Սերգեյ Մովսեսյան՝ 8 միավոր 34-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7,5 միավոր 40-րդ տեղ՝ Հրանտ Մելքումյան՝ 7 միավոր 48-րդ տեղ՝ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 7 միավոր 59-րդ տեղ՝ Սամվել Տեր-Սահակյան՝ 6,5 միավոր 86-րդ տեղ՝ Շանթ Սարգսյան՝ 6,5 միավոր 95-րդ տեղ՝ Մանուէլ Պետրոսյան՝ 6,5 միավոր 110-րդ տեղ՝ Արման Փաշիկյան՝ 6,5 միավոր |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
