Մահացել է Ղուկաս Նիկողոսյանը
673
Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 16:55
![]() Երեկ կյանքից հեռացել է հայտնի մարզիչ Ղուկաս Նիկողոսյանը: Ղուկաս Նիկողոսյանը ծնվել է 1941 թվականի մայիսի 9-ին՝ Լենինականում: Երկար տարիներ մարզել է «Արագած» մարզամշակութային ակումբի բասկետբոլի թիմը, որը տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և մրցանակային տեղեր նվաճել: 1993 թվականից աշխատել է Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում՝ մարզելով պատանիների ու մեծահասակների թիմերը: Նիկողոսյանի գլխավորած թիմերը մասնակցել են Համահայկական խաղերին և Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված մի շարք միջազգային մրցաշարերի: 2000 թվականին Ղուկաս Նիկողոսյանին շնորհվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող պատվավոր կոչում։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
