«Միշտ խուսափել եմ ասել, թե քանի մեդալով կվերադառնանք հայրենիք». Լևոն Ջուլֆալակյան
![]() Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հայտարարել է ստուգատեսին մեկնող հավաքականի կազմը, ապա խոսել ակնկալիքներից․ «Հավաքականն անցկացրել է ծրագրած բոլոր ուսումնամարզական հավաքները, մասնակցել միջազգային մրցաշարերի և, հիմնվելով դրանց արդյունքների վրա, ձևավորվել է մեր հավաքականը։ Միշտ խուսափել եմ ասել, թե քանի մեդալով կվերադառնանք հայրենիք։ Մենք գնում ենք մարտական տրամադրվածությամբ։ Կարևորն այն է, որ տղաները կարողանան իրենց ունակությունները ցույց տալ, լինի արդար պայքար և մրցավարություն։ Այս տարի մեր հավաքականի գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն է, քանի որ հենց այդտեղ են խաղարկվելու Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
