Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ՀՖՖ-ն միացել է դերասանուհի Միլի Բոբի Բրաունի արշավին

349
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 16:35
ՀՖՖ-ն միացել է դերասանուհի Միլի Բոբի Բրաունի արշավին

ՀՖՖ-ն միացել է Միասին #Weplaystrong արշավին: «Էմմի մրցանակ»-ի համար երկու անգամ առաջադրված դերասանուհի Միլի Բոբի Բրաունը հույս ունի աղջիկներին Հայաստանում ոգեշնչելու, որպեսզի խաղան ֆուտբոլ։ Միլի Բոբի Բրաունը դարձել է ՈՒԵՖԱ-ի հաջողված Միասին #WePlayStrong քարոզարշավի դեսպանը։ Հայտարարելով իր աջակցության մասին աղջիկների և կանանց ֆուտբոլին՝ Միլին, որն արդեն իսկ դարձել է դեռահաս աղջիկների սիրելին ամբողջ աշխարհում, ասել է, որ ինքը մեծացել է իր ֆուտբոլասեր ընտանիքի հետ ֆուտբոլ խաղալով։

«Ես մեծացել եմ՝ ֆուտբոլ խաղալով իմ ընտանիքի անդամների հետ, դրա համար ես շատ ուրախ էի, երբ ՈՒԵՖԱ-ն դիմեց ինձ՝ առաջարկելով միանալ իրենց թիմին», ասել է Միլին։

«Միասին #WePlayStrong քարոզարշավի մեջ ամենաշատը գնահատում եմ այն արժեքները, որոնք կենտրոնացած չեն միայն ֆուտբոլի վրա, այլ խոսում են ընկերության, ինքնավստահության, թիմիային աշխատանքի և հավասարության մասին»։

Հաստատելով համագործակցությունը ՝Միլին անակնկալ այց կատարեց Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտ՝ մարզվելու տեղի աղջիկների հետ։

«Աղջիկների հետ ֆուտբոլ խաղալը, իրոք, շատ զվարճալի էր, շատ լավ զգացողություն էր լինել մի թիմի մասնիկ, որն այդքան համախմբված է։ Չնայած մի քիչ վախենում էի մարզում անցակացնել, քանի որ վաղուց չեմ խաղացել, սակայն ես մեծագույն հաճույք ստացա և ցանկանում եմ խրախուսել ցանկացած աղջկա, ով մտածում է կամ ցանկանում է խաղալ ֆուտբոլ. Գնացեք և խաղացեք»,-շարունակեց Միլին։

Միասին#WePlayStrong քարոզարշավի միջոցով, ՈՒԵՖԱ-ն նպատակ է դրել ֆուտբոլի առավել մշակութային առումով համապատասխան և ոգևորիչ դարձնել դեռահաս աղջիկների շրջանում: Սա ՈՒԵՖԱ-ի հինգ տարվա ռազմավարական ծրագրի մի մասն է՝ դարձնել ֆուտբոլը համար առաջին սպորտաձևը աղջիկների համար ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 ազգային ֆեդերացիաների համար: