«Հայրապետյանը հեռացավ, սակայն մեր ֆուտբոլի հիմնախնդիրները մնացին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Հայրապետյանը հեռացավ Հայաստանի ֆուտբոլի ղեկավարությունից, սակայն մեր ֆուտբոլի հիմնախնդիրները մնացին: Դրանք համակարգային են և համակարգային լուծում են պահանջում: Հայաստանի ֆուտբոլից պետք է վերանան կոռուպցիան, հովանավորչությունը, ԽԾԲ-ն։ Հարկ է 50-60 երիտասարդ մարզիչների տևական ժամանակ գործուղել ֆուտբոլային գերտերությունների՝ Անգլիայի, Հոլանդիայի, Արգենտինայի, Բրազիլիայի ֆուտբոլային ակադեմիաներ՝ բարձրակարգ մարզչություն սովորելու: Նրանք հետո, Հայաստան վերադառնալով, Երևանում և հատկապես մարզերում մատաղ սերնդին որակյալ ֆուտբոլ կուսուցանեն: Եթե արմատական քայլեր չարվեն, մեր հավաքականի և թիմերի խայտառակ պարտությունները շարունակվելու են: Հայաստանի ակումբները աֆրիկացի և այլ ֆուտբոլիստների համար «խոպան են»»: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
