Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գաբրիել Սարգսյանը մասնակցում է «Շարժա մասթերս» միջազգային մրցաշարին

295
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 13:20
Գաբրիել Սարգսյանը մասնակցում է «Շարժա մասթերս» միջազգային մրցաշարին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն այս օրերին մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին: Շարժա Մասթերսի մասնակիցների թվում են 31 երկրների 178 շախմատիստներ, այդ թվում՝ 35 գրոսմայստեր: Մրցաշարում տեղի է ունեցել 6 տուր: 5.5 միավորով աղյուսակը միանձնյա գլխավորում է Էրնեստո Ինարկիրը: Սարգսյանը վաստակել է 4 միավոր: