Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Էդ դո՛ւք մեզանից պետք է վախենաք և ոչ մենք ձեզնից»․ Նիկոլ Փաշինյանը՝ հանքարդյունաբերող ընկերություններին

1168
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 11:32
«Էդ դո՛ւք մեզանից պետք է վախենաք և ոչ մենք ձեզնից»․ Նիկոլ Փաշինյանը՝ հանքարդյունաբերող ընկերություններին

Այսօր Ազգային Ժողովում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանի՝ Ամուլսարի վերաբերյալ հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի կառավարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիդիան» ընկերությունն արդեն դիմել է միջազգային արբիտրաժ և բավական խնդիրներ առաջ քաշել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում... ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից»,-ասաց Փաշինյանը հավելելով․ «Ինչ վերաբերում է հանքի ճակատագրին՝ կառավարությունը բյուջեից 300 000 դոլար է հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավեն, որպեսզի տեղում փորձաքննություն իրականացնի և տա պատասխան, թե այն ռիսկերը, որ տեղի կունենան, շահագործման համար ընդունելի՞ են, թե ոչ»:

Ն․ Փաշինյանի խոսքով՝ «եթե եզրակացությունը կլինի բացասական, որ ասեն ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ջրերի համար՝ ծրագիրը կփակվի, որ ասեն՝ մեծ չեն, կառավարելի են՝ կաշխատի: Խնդիրը ձգձգվեց նաև այն պատճառով, որ «Լիդիանը» հրաժարվեց համագործակցել կառավարության հետ»,- մանրամասնեց վարչապետը: