Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ մրցավարները կսպասարկեն էլիտ-ռաունդի մրցաշար

594
Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 18:40
Հայ մրցավարները կսպասարկեն էլիտ-ռաունդի մրցաշար

Ապրիլի 3-ից 9-ը Նորվեգիայում կկայանա կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 5-րդ խմբի մրցաշարը՝ Նորվեգիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Դանիայի և Ուկրաինայի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարի մրցավարների թվում են նաև հայ մրցավարներ Արաքսյա Սարիբեկյանը՝ որպես գլխավոր մրցավար, և Լիանա Գրիգորյանը՝ որպես գլխավոր մրցավարի օգնական: