Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Երբ թիմդ անդեմ ա, անձեռագիր ու աննպատակ, դա ֆուտբոլին ամենամեծ ապտակն ա». Լևոն Պաչաջյան

399
Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 03:00
«Երբ թիմդ անդեմ ա, անձեռագիր ու աննպատակ, դա ֆուտբոլին ամենամեծ ապտակն ա». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Գիտեք մարդկանց ճնշող մեծամասնությունը հասկանում ա էս անտեր խաղից… Բոլորը նայում են։ Բոլորը մտքեր ու կարծիք ունեն, թե ոնցն ինչպես կարելի ա անել, որ լավ լինի։ Բայց երբ թիմդ անդեմ ա, անձեռագիր ու աննպատակ դա ֆուտբոլին ամենամեծ ապտակն ա։ Երկրպագուները շատ բաներ կարող են ներել, անգամ պարտությունը։ Բայց երբեք չեն ների վերևում նշածս գործոնների բացակայությունը։ Ես դեռ չեմ նշում ֆուտբոլային գաղափարախոսության առկայության մասին։ Ոմանք դրանից հեռու են, ոնցոր գետաձին Սատուրնից»։