«Պետք է հավատանք մեր ուժերին»․ Արաս Օզբիլիս
![]() Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն ամփոփեց թիմի խաղը. «Մինչև վերջ փորձել ենք: Դա է կարևորը։ Առաջին խաղակեսում ունեցած պահերը պետք է օգտագործեինք, որ մեզ համար ավելի հեշտ լիներ: Նրանք երկու պահ ունեցան ու երկուսն էլ օգտագործեցին: Մի փոքր հաջողություն է պետք, մինչև վերջ փորձեցինք, բայց դա քիչ էր այսօր: Եթե մտածենք, որ երկու պարտությունից հետո շանս չունենք խմբից դուրս գալու, ապա ավելի լավ է չխաղանք: Պետք է հավատանք մեր ուժերին, դեռ շանսեր ունենք: Երկրպագուների աջակցությունը շատ լավն էր: Մինչև վերջին պահն աջակցում էին մեզ, անգամ երբ 0:2 հաշվով պարտվում էինք: Ոչ ոք չէր լքել մարզադաշտը։ Մեզ համար դա շատ կարևոր է»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
