«Ֆինները ոչնչով չզարմացրեցին մեզ». Գևորգ Ղազարյան
![]() Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն ամփոփեց թիմի խաղը. «Այս պահին հետևություններ անելը դժվար է: Միայն կարող եմ ասել, որ չստացվեց, քանի որ մեզ միայն հաղթանակ էր պետք, թե ինչպես կհաղթենք, դա երկրորդական է, բայց պարտվեցինք, և, կարելի է ասել՝ ոչինչ չստացվեց։ Կարծում եմ Նորբերտոյի հետ մի քիչ խաղացվածության խնդիր ունեինք, չգիտեինք՝ ինչ կերպ պետք է համագործակցել: Դա ինչ-որ տեղ ազդեցություն ունեցավ խաղի վրա: Մարզիչն ասաց՝ տեսնում է, որ կար ձգտում, մինչև վերջ փորձեցինք, սակայն ֆուտբոլում մանրուքներ չկան, որոշ նրբություններ մեզ չեն բավականացնում՝ հաջողության հասնելու համար: Ֆինները ոչնչով չզարմացրեցին մեզ, չկար որևէ բան, ինչին պատրաստ չէինք: Կազմակերպված պաշտպանություն տարա և իրենց պահերից օգտվեցին։ Այդպես էլ պատրաստվել էին խաղին։ Էդգար Բաբայանը տպավորիչ խաղ անցկացրեց, ունի լավ որակներ, Արամ Հայրապետյանը մի քանի անգամ փրկեց գոլային պահերից: Երկրպագուներին շնորհակալություն աջակցության համար, բայց, կարծում եմ, միայն շնորհակալությունը բավարար չէ: Ես նրանց հասկանում եմ. պետք է փորձենք բավարարել լավ արդյունքով»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
