«Հայաստանի հավաքականի կազմում կա Հենրիխ Մխիթարյան, բայց մենք կարողացանք հասնել մեր նպատակին»․ Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ
![]() Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո տեղի ունեցավ Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի հետխաղային մամուլի ասուլիսը։ Ամփոփելով իր թիմի խաղը՝ մարզիչը նշեց․ «Մենք մի շարք դժվարություններ ունեցանք խաղի ընթացքում, որովհետև Հայաստանի հավաքականի կազմում կա Հենրիխ Մխիթարյան և մի շարք այլ որակյալ խաղացողներ: Բայց մենք կարողացանք հասնել մեր նպատակին: Վստահ եմ, որ այլ հավաքականներ ևս Հայաստանում կբախվեն դժվարությունների: Մենք ուսումնասիրել էինք Հայաստանի հավաքականի խաղը. գիտեինք, որ խնդիրներ կային ձախ եզրում: Բայց դրա փոխարեն աջ եզրն էր ուժեղ: Մեր թիմի կազմում ոչ միայն Գլեն Կամարան, այլև մի շարք այլ խաղացողներ բավականին լավ խաղացին: Մենք կարողացանք լավ պաշտպանվել, ինչպես նաև պաշտպանությունից արագ անցնել հարձակման: Բայց ինչպես և մենք նախատեսում էինք՝ դժվար խաղ էր ստացվեց, բայց, այդուհանդերձ, կարողացանք արդյունքի հասնել»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
