«Ընդհանուր առմամբ խաղի հատվածներից գոհ եմ»․ Արմեն Գյուլբուդաղյանց
![]() Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը։ Ամփոփելով մեր թիմի խաղը՝ մարզիչը նշեց․ «Ընդհանուր առմամբ խաղի հատվածներից գոհ եմ։ Եղան բաներ, որ իրոք գոհացրեցին ինձ, բայց ընդհանուր խաղից գոհ չեմ, դեռ շատ բաներ կան, որ պետք է բարելավենք։ Սխալ եղավ և գոլ ընդունեցինք։ Շատ պարզ գոլ էր։ Մենք էլ ունեցանք գոլային պահեր, բայց չկարողացանք գրավել մրցակցի դարպասը։ Խաղի երկրորդ գոլը հասցրել ենք վերլուծել․ ուշադրության և կենտրոնացվածության պակաս կար, այդ պատճառով գոլ ընդունեցինք։ Կուզենայի, որ Արտակ Գրիգորյանի մոտ փոխանցումների խոտանը քիչ լինի։ Եթե մեր հենակետային կիսապաշտպանների փոխանցումները լավը լինեին, մեր խաղի որակը կբարձրանար։ Բայց Արտակ Գրիգորյանն ունի այլ առավելություններ, որոնք շատ են օգնում թիմին՝ գնդակ խլելու և մրցակցի հակագրոհները կասեցնելու համար։ խաղի սկզբում, երբ մրցակիցը ուզում էր խաղարկել գնդակը, մենք բարձր էինք դասավորվում դաշտում, և խոչընդոտում էինք մրցակցի խաղին։ Երկրորդ խաղակեսի սկզբում բավական բարձր պրեսսինգ սկսեցինք, որը որոշ առումով ստացվեց։ Բայց մանավանդ նախորդ խաղից հետո ֆուտբոլիստները թարմ չէին, և ամբողջ խաղը նման ձևով խաղալ չստացվեց»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
