Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման մրցավարները

676
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 11:20
Հայտնի են Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման մրցավարները

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը՝ Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը՝ Իսրայելից: