«Մենք պետք է ձգտենք հնարավորինս թուլացնել կախվածությունը գազից». Բաբկեն Թունյան
![]() ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը սոցկայքի իր էջում գրել է. «Գերմանիան ցանկանում է տեսանելի ապագայում գրեթե ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգետիկային՝ օգտագործելով քամու և արևի ուժը։ Գերմանացիները հրաժարվում են քարածուխով աշխատող և ատոմային էլեկտրակայաններից՝ դրանք փոխարինելով հողմակայաններով և արևային (ֆոտովոլտային) կայաններով։ Գերմանիայում գործող ատոմակայանների մեծ մասն արդեն փակվել է, մնացածն էլ փակելու են մինչև 2022-ը։ Իսկ վերականգնվող էներգետիկայի կշիռը, ըստ իրենց պլանավորածի, 2030-ին կհասնի 65%-ի, 2050-ին՝ 80%-ի։ Այս պահին մոտ 35% է, և իրենց ժամանակացույցից առաջ են ընկել։ Կարծում եմ՝ կարիք էլ չկա ասելու, թե Հայաստանի՛ համար որքան կարևոր է վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Եթե եվրոպացիները դրան գնում են հիմնականում բնապահպանական նկատառումներով, ապա մեզ համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը հրամայական է՝ նախևառաջ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Մենք պետք է ձգտենք հնարավորինս թուլացնել կախվածությունը գազից, իսկ դրա լավագույն ճանապարհը քամու և հատկապես արևի էներգիան լիարժեք օգտագործելն է։ Հենց այս՝ վերականգնվող էներգետիկայի թեմաներով էինք այցելել Գերմանիա։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված այցի օրակարգը բավականին հագեցած ու հետաքրքիր էր՝ հանդիպումներ տարբեր պաշտոնյաների, ոլորտի ընկերությունների, փորձագետների հետ, քննարկումներ, ճանաչողական այցեր։ Շատ արդյունավետ այցելություն էր, որի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը, ծնված մտքերը, ստեղծված կապերն ու փոխգործակցության պայմանավորվածությունները մեզ օգնելու են արագ անցնել այս ճանապարհը»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
