«Ափսոսացի, որ ինքը գրելը թողեց ու մտավ քաղաքականություն». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին, երբ ծանոթ չէի Վանո Սիրադեղյան գրողի գործերին, ես էլ էն ջահել, խակ տարիներին թութակի նման կրկնում էի, թե գրածը «Ծիտիկ-ծիտիկը», կամ «Ջան իմ գնդակ, իմ գնդակը» չի՞... Իհարկե, չգիտեմ էլ իրականում նա՞ է գրել այդ տաղանդավոր մանկական ոտանավորները, թե՞ ոչ... Որովհետև, հետո համոզվեցի, որ ամենաբարդը մանուկների համար գրելն է, մեծերի համար ով ասես կգրի: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել: Անպատկերացնելի զգացողություններ ունեցա, երբ առաջին անգամ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» ժողովածուն.... Ցնցված էի, ու անգամ ափսոսացի, որ ինքը գրելը թողեց ու մտավ քաղաքականություն... Ափսոսացի, որովհետև ինքը կարող էր Հրանտ Մաթևոսյանի արժանի իրավահաջորդը դառնալ, նորանոր գործերով հիացնել, որովհետև նրա գրիչն իսկապես ուրիշ էր, խորությունը նույնպես: Վանոյի՝ «Հայաստանը փոքր արագությունների երկիր է, մանրամասներով սիրելու երկիր» (այս պահին անգամ կարող է ամբողջությամբ չհիշեմ) ինձ համար անգամ քաղաքական տեքստ է ու հուշում է, թե ինչ արագություններ կարող ենք բացել, ինչ թաքնված մանրամասներ ունենք, որոնք կարող ենք չնկատել ու այսպես շարունակ: Շատ չգրեմ Վանո Սիրադեղյան գրողի մասին. ուղղակի ասեմ, որ անհամբեր սպասում եմ այս գիրքը ընթերցելուն: Վստահ եմ, Վասակը փառահեղ ու մնայուն բան է պատաստել»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18