Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

264
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 21:35
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ին, Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: