Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կհանդիպի Իտալիայի ընտրանու հետ

226
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 19:45
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կհանդիպի Իտալիայի ընտրանու հետ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ուժերը փորձելու նոր հնարավորություն է ստացել: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կայացած երկկողմ համաձայնությամբ՛ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական խաղեր: Հունիսի 18-ին և 19-ին իտալացիները Հայաստանի հավաքականին կընդունեն Նովարայում: Կողմերը կմրցեն առաջին անգամ: