Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.

«Մի շատ կարևոր դիտարկում` հարկերի և պարտադիր վճարների մասով». Արման Աբովյան

118
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 15:30
«Մի շատ կարևոր դիտարկում` հարկերի և պարտադիր վճարների մասով». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի շատ կարևոր (նախնական) դիտարկում՝ հարկերի և պարտադիր վճարների մասով։
Ինչպես հայտնի է՝ հիմա շատ ակտիվ քննարկվում է պետտուրքերի կտրուկ բարձրացումը գրավատների և վարկային կազմակերպությունների համար. խոսքը տարեկան 3-6 միլիոն դրամի տուրքի մասին է։
Հիմա հարց. ինչ է ակնկալում պետությունը ստանալ այդ քայլով։
Միանշանակ մենք կունենանք ոչ թե պայքար արդարության համար և գերշահույթների դեմ, այլ կհանգենք մի իրավիճակի, երբ այս ոլորտի միջին բիզնեսի տերերը պարզապես չեն կարողանա դիմակայել նույն ոլորտի ցանցային կազմակերպությունների հետ մրցակցությանը, և կստանանք մի իրողություն, երբ ֆինանսական շուկայում կմնա մի քանի խոշոր խաղացող, որոնք միանշանակ կսկսեն վարել կիսամենաշնորհային քաղաքականություն։
Ունեմ շատ լուրջ մտավախություն, որ ֆինանսական սեգմենտում աշխատող միջին ձեռնարկությունները պարզապես «կպայթեն»՝ զարկ տալով ֆինանսական շուկայում խիստ բացասական ընթացքների։
Ի վերջո, տնտեսական հեղափոխությունը չի նշանակում հարկերի և տուրքերի բարձրացում։ Տարրական տրամաբանությունն անգամ թելադրում է, որ պիտի լիներ հակառակը»։