Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում են

214
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 11:55
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում են

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Հարություն Մերդինյանը նժույգթափերի վրա վարժությունների որակավորման փուլում գրավել է երկրորդ տեղը և նվաճել եզրափակչի ուղեգիր:

Օղակների վրա վարժություններում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է երկրորդ տեղով, իսկ Արթուր Թովմասյանը՝ երրորդ: Մարտի 21-ին Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի որակավորման փուլում:

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: