Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

Ինչով է հիպոթեքի շուկան ոգևորել վարչապետին. կքաշի՞ արդյոք հիպոթեքը շինարարությանը. «168 ժամ»

92
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 09:10
Ինչով է հիպոթեքի շուկան ոգևորել վարչապետին. կքաշի՞ արդյոք հիպոթեքը շինարարությանը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանին այնքան են ոգևորել հիպոթեքային շուկայում արձանագրված զարգացումները, որ պահը բաց չթողեց հրավիրած մամուլի ասուլիսը սկսելու այս ոլորտի վերաբերյալ որոշ ցուցանիշների հրապարակմամբ։ Ըստ այդմ՝ «2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100 տոկոսով»։

Թվում էր, թե նույն ոգևորությամբ պիտի հրապարակվեր նաև աճի ցուցանիշների թվային պատկերը։ Սակայն վարչապետը խուսափեց դա անել։

Բայց քանի որ 100 տոկոսանոց աճն իսկապես ոգևորիչ է, և տպավորություն է, որ հռչակած տնտեսական հեղափոխությունն այլևս մտել է հիպոթեքի շուկա, փորձեցինք ինքնուրույն հասկանալ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Այն, ինչ պարզվեց, ճիշտն ասած, ամենևին էլ ոգևորիչ չէր։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա փետրվարին հիպոթեքային շուկայում առևտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել էր 207 մլրդ 464 մլն դրամ։ Նախորդ ամիս այն 207 մլրդ 452 մլն դրամ էր։ Այլ կերպ ասած, անցած տարվա փետրվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն ավելացել էր ընդամենը 12 մլն դրամով։

Իհարկե, սա դեռ չի նշանակում, թե փետրվարին հենց այդքան հիպոթեք է տրամադրվել։ Խոսքը բացարձակ տարբերության մասին է։ Անշուշտ, եղել են նաև մարումներ։

Թե զուտ գումարային առումով ինչպիսի փոփոխություն է կրել բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այս տարվա փետրվարին, հայտնի չէ։ Կենտրոնական բանկն այդ ցուցանիշները դեռևս չի հրապարակել։ Բայց հուսանք, որ դեռ առիթ կլինի դրանց անդրադառնալ»:

Մանրամասները՝ թերթի համարում: