«Ոսկե սակուրա»․ ներկայացվել է Տոկիո-2020-ի ջահը
![]() Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մարտի 20-ին կայացել է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական ջահի շնորհանդեսը: «Ոսկե սակուրա»-ն պատրաստված է ալյումինից և կշռում է 1,2 կգ: Վերևից ջահը նման է Ճապոնիայի ազգային խորհրդանիշ սակուրա ծաղկին։ Ջահը պատրաստված է 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո ալյումինից պատրաստված ժամանակավոր կացարանների ալյումինից: Այդ կերպ օլիմպիական ջահի հեղինակները ցանկացել են հարգել 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը։ Օլիմպիական կրակը նույնպես կբոցավառվի 2020-ի մարտի 11-ին, իսկ 6 օր անց կմեկնարկի օլիմպիական կրակի փոխանցումավազքը: Սկզբում օլիմպիական ջահը կուղևորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24

