Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիում տաքսու վարորդները բողոքի ցույց են անցկացնում

446
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 15:15
Թբիլիսիում տաքսու վարորդները բողոքի ցույց են անցկացնում

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տաքսու վարորդները ցույց են անցկացնում՝ պահանջելով հետաձգել տեխզննման մասին նոր կանոնակարգի կիրառումը։ Տաքսիստները պահանջում են նաև քաղաքապետ Կախա Կալաձեի հետ հանդիպում, այս մասին հայտնում է Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը:

Տաքսիստներից ոմանք ասում են, որ տարեկան երկու անգամ պարտադիր տեխզննում անցնելը, ինչպես նաև աջ ղեկով և երկդռնանի մեքենաների համար նախատեսված սահմանափակումները պետք է վերանայվեն:

Հիշեցնենք, որ ըստ նոր կանոնակարգերի, Վրաստանում շահագործվող տաքսիները ստիպված կլինեն տեխզննում անցնել տարվա ընթացքում երկու անգամ:

Տաքսիները պարբերաբար տեխզննում կանցնեն մեքենայի արտադրման տարեթվից մեկ տարի անց, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տեխզննումը տեղի կունենա 6 ամիսը մեկ անգամ: