Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 2-րդ տուրում

301
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 00:55
Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 2-րդ տուրում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 2-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 4 հաղթանակ, 3 պարտիա ոչ-ոքի ավարտել և մեկ պարտություն կրել։ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ տոնեցին, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց։ 2 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Հրանտ Մելքումյանը, ով ընթանում է 14-րդ հորիզոնականում։