Վահե Դանիելյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա
468
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 14:40
![]() Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց Ագզամովի հիշատակին նվիրված «Տաշքենդ oփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 12 երկրների 73 շախմատիստներ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրերց Վոհիդով Շամշիդինը: Մրցաշարին մասնակցող Վահե Դանիելյանը և Կարեն Գրիգորյանը վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 3-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Դանիելյանը գրավեց 4-րդ, իսկ Գրիգորյանը՝ 5-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 5 միավորով գրավեց 26-րդ հորիզոնականը: Բացի այդ, Վահե Դանիելյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա, ինչպես նաև 75 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
