Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

266
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 01:50
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 1-ին տուրում հայ շախմատիստները հաջող են մեկնարկել։ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին։