«Արցախ»-ը դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ
294
Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 14:40
![]() Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Արցախ»-ը հյուրընկալվելիս 91-56 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը (Էրեբունի), ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 24 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում: Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արցախ»-ն ուժերը կչափի «Ուրարտու» - «Արագած» զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ «Ուրարտու» - «Արագած» առաջին հանդիպումն ավարտվել է 112-90 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու» ակումբի: Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր ՝ մարտի 18-ին, ժամը 18:30-ին՝ Օլիմպավանում: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
