Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի՝ մինչ Լատվիա մեկնելը
![]() Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-ից 20-ը կանցկացնի մարզական հավաք՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների.
Դարպասապահներ Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Հարություն Մելքոնյան, «Փյունիկ» Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Արսեն Եղիազարյան, «Բանանց» Արման Ղազարյան, «Բանանց» Պետրոս Մանուկյան, «Բանանց» Պերճ Պողիկյան, «Փյունիկ» Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա» Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ» Կիսապաշտպաններ Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ» Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» Նարեկ Աղասարյան, «Բանանց» Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան» Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ» Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ» Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա» Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա» Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա) Հարձակվողներ Արամ Քոլոզյան «Արարատ-Արմենիա» Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա) Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա) Ղազար Դերմենջյան «Հրադեց Կռալովե» (Չեխիա)
Վերոնշյալ ֆուտբոլիստներից Լատվիա մեկնելու համար կընտրվեն 19-ը: Արդեն Լատվիայում նրանց կմիանան գերմանական «Համբուրգի» Մ-19 թիմի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանը և ֆրանսիական «Լիոնի» Մ-19 թիմի պաշտպան Յուրի Օգանեսյանը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
