Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը
278
Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 11:25
![]() Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Մրցաշարն հավաքել է անչափ ուժեղ կազմ: 357 մասնակիցներից 142 կրում են գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է օրեր առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճած Վլադիսլավ Արտեմևը: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Այսօր տեղի կունենա մրցաշարի առաջին տուրը: Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
