Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 5 մեդալով է վերադառնում Վլադիկավկազից

331
Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 18:35
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 5 մեդալով է վերադառնում Վլադիկավկազից

Վլադիկավկազում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 5 մեդալով: Այսօր ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ Անի Հովսեփյանը։ Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: Հայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ: