Հայաստանի հավաքականի հանդիպումների տոմսերը կթանկանան
![]() ՀՖՖ-ն տոմսային քաղաքականության նոր կոնցեպտ է մշակել: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան՝ որպես խաղի կազմակերպիչ և ընդունող կողմ, իրավասու է վաճառել կամ անհատույց տրամադրել ազգային հավաքականի տնային հանդիպումների տոմսերը՝ համաձայն նախապես սահմանված գնացուցակի և կարգի, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Տոմսերի գների սահմանումն իրականացվում է ըստ խաղերի դասակարգման: Տոմսերի հստակ տեղաբաշխումն իրականացվում է ըստ տոմսերի դասակարգման: Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ընտրական յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ կկատարվի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի դասակարգում՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի՝ ազգային հավաքականների ներքին շրջանառության դասակարգման: Ներկայումս մեր հավաքականն ընդգրկված է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2020 առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ խաղերը կդասակարգվեն A, B և C կարգերի: Իտալիայի ազգային հավաքականի հետ տնային հանդիպումը կունենա A կարգ, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Հունաստանի ազգային հավաքականների հետ տնային հանդիպումները՝ B կարգ, իսկ Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի հետ տնային հանդիպումը՝ C կարգ: Տոմսերի գները կսահմանվեն ըստ խաղերի կարգերի: Ամենաբարձր արժեք կունենան A կարգի խաղերի տոմսերը: Ֆիքսված կարգերով խաղերի տոմսերի գները կարող են փոփոխվել այն պարագայում, եթե տվյալ խաղը որոշիչ դեր ունենա խմբից դուրս գալու համար: Առանձնացվում են 1, 2, 3, 4, 5 և VIP կատեգորիաների տոմսեր: Արժեքով նվազագույն տոմսերը համարվում են 5-րդ կատեգորիայի տոմսերը: 5-րդ կատեգորիայի տոմսերը տեղաբաշխվում են Հյուսիսային և Հարավային տրիբունաներում ամբողջապես: Արժեքով հաջորդ նվազագույն կարգի տոմսերը 4-րդ կատեգորիայի տոմսերն են: 4-րդ կատեգորիայի տոմսերը տեղաբաշխվում են Արևելյան տրիբունայի անկյունային 2 սեկտորներում: 3-րդ կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածը: 2-րդ կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևմտյան տրիբունայի ծայրամասային 2 սեկտորները: 1-ին կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածը՝ չներառելով VIP կատեգորիան: VIP կատեգորիայի տոմսերը տեղակայված են Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածում՝ առանձնացված սև, կաշվե թիկնաթոռներով: VIP կատեգորիայի տոմսերը վաճառքի ենթակա չեն: Ստորև ներկայացվում են տոմսերի գներն ըստ խաղի կարգի և տոմսի դասակարգման. |

17-ամյա շախմատիստ Վահե Սուքիասյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում
14817.12.2025, 19:36
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
14315.12.2025, 21:48
Երկրպագուները տոնում են «Նոա»-ի հաղթանակը (տեսանյութ)
14812.12.2025, 00:00
«Նոա»-ն հաղթեց Վարշավայի «Լեգիա»-ին և ապահովեց եվրոգավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը
18511.12.2025, 23:54
Ազատ ոճի շախմատի եզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ջախջախեց Մագնուս Կարլսենին (լուսանկար)
84911.12.2025, 20:48
Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
17311.12.2025, 19:06
