Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայտնի են շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

265
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 14:50
Հայտնի են շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Աստանայում ավարտվեցին շախմատի աշխարհի կանանց և տղամադրկանց թիմային առաջնությունները: Կանանց մրցաշարում հաղթող դարձավ Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ տոնեց բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, իսկ Վրաստանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 8-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոն դարձավ Ռուսաստանը: Անսպասելիորեն Անգլիայի ընտրանին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ առաջնությունը անհաջող մեկնարկած Չինաստանը վերջնամասում շտկեց իրավիճակը և արժանացավ բրոնզե մեդալների: