Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն

317
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 18:15
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն

Մարտի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Վրաստանի Մ-15 հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Կարեն Դավթյանը՝ 70-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով գրավելով մրցակցի դարպասը։