Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի հավաքականն արդեն հասել է աննախադեպ հաջողության». Արթուր Գևորգյան

294
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 14:35
«Հայաստանի հավաքականն արդեն հասել է աննախադեպ հաջողության». Արթուր Գևորգյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-ից 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն հասել է աննախադեպ հաջողության: Հավաքականի 5 բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ: Հուսով եմ մեր բռնցքամարտիկները կկարողանան զարգացնել հաջողությունը և հայրենիք կվերադառնան ամենաբարձր հարգի մեդալներով»։