Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց
289
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 19:40
![]() Աստանայում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ավարտեց Վրաստանի թիմի հետ մրցամարտը։ Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ համար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց։ Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 4 միավորով 8-րդ տեղում է: Մարտի 14-ին հայ շախմատիստուհիները ելույթը կավարտեն Ղազախստանի հավաքականի հետ մրցամարտով: 8-րդ տուրի արդյունքում չեմպիոնի կոչումն ապահովեց Չինաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին եւ վաստակեց 16 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանի հավաքականը հավաքել է 13 միավոր, ուկրաինուհիները 12 միավորով երրորդն են: |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
