Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն, Ղահրամանյանը՝ բրոնզե մեդալակիր
356
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 03:15
![]() ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 89 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գարիկ Կարապետյանը և Գևորգ Ղահրամանյանը։ Մեր տղաները կանգնեցին պատվո պատվանդանի 2-րդ և 3-րդ աստիճաններին։ Գարիկը, պոկելով 137 կգ և հրելով 168 կգ, երկամարտի 305 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գևորգը, պոկելով 134 կգ և հրելով 170 կգ, երկամարտի 304 կգ արդյունքով, նվաճեց բրոնզե մեդալ։ Գարիկը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունից, բրոնզե մեդալ՝ հրումից, իսկ Գևորգը՝ փոքր բրոնզ պոկումից և փոքր արծաթ՝ հրումից։ Այս քաշային կարգի երկամարտի հաղթող դարձավ Ալի Յուսեֆը՝ 307 կգ արդյունքով։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24





