Հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթներն Ունիվերսիադայում
![]() Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում ելույթն ավարտեցին Հայաստանի բոլոր ներկայացուցիչները: Մարտի 11-ին անցկացված լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցմանը Հարություն Հարությունյանը չկարողացավ հատել եզրագիծը, իսկ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը որակազրկվեց: Հայ լեռնադահուկորդները մարտի 8-ին հանդես էին եկել նաեւ հսկա ոլորավայրէջքում: Աշոտ Կարապետյանը գրավել էր 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չէր հատել եզրագիծը: Գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացրել էին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը, իսկ Հայրապետյանը՝ 9-րդ: Ձմեռային Ունիվերսիադայում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ էր մտել դահուկորդ Միքայել Միքայելյանը: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը հանդես եկավ 1500 մետր սպրինտում (11-րդ տեղ), 10 կմ դասական ոճում (37-րդ տեղ) եւ 10 կմ ազատ ոճում (հետապնդում, 26-րդ տեղ): |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
