Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Խաչատուր Պապիկյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

880
Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 22:00
Խաչատուր Պապիկյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Խաչատուր Պապիկյանը բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ և վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով: Խաչատուր Պապիկյանը (74 կգ) մարտի 9-ին էր մտել պայքարի մեջ և բուլղարացի (17:8) ու մոլդովացի (4:0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել էր ռուս Նիկիտա Սուչկովին:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ելույթն ավարտեց մեկ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալով: Նախօրեին ոսկե մեդալակիր էր դարձել Վազգեն Թեւանյանը, որն ամենաուժեղն էր 65 կգ քաշային կարգում: